Լոնդոնում չորեքշաբթի հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների երկար անվանացանկը, գրում է tass.ru-ն:
Տասներեք հավակնորդների թվում է նաև թուրք գրող Էլիֆ Շաֆակն իր «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» վեպով:
Մրցանակակիրը կստանա 50 000 ֆունտ ստեռլինգ (62 439 դոլար):
Գրողը մեծ ճանաչում է ձեռք բերել «Ստամբուլի բիճը» վեպով, որտեղ նա շոշափում է նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը: 2006 թվականին գրողի նկատմամբ գործ էր հարուցվել՝ թուրք ազգին զրպարտելու մեղադրանքով: