Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, որոշում կայացրեց պատժի կրման բաց ռեժիմում գտնվող Արսեն Արծրունուն ազատ արձակել։
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ է արդեն 27 տարի: ՀՀ գերագույն դատարանը 1996թ նրան մեղավոր է ճանաչել «Դրոյի գործի» շրջանակներում երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: