Կարևոր իրադարձություններ

Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

21 Դեկտեմբեր, 2021 16:50
Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Անվտանգության կանոնների պահպանման և զինվորական ծառայության անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման նպատակով զորամասերում մշտապես անցկացվում են գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Բացազատվող ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, զենք-զինամթերքի կիրառման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:

Լրահոս

Դիտել ավելին