Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան

25 Ապրիլ, 2026 18:01
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետության Աստվածն է։ Այս մասին ՀՀ վարչապետը նշել է Մարալիկում՝ Քաղաքացու օրվան նվիրված և «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագիրը կրող դասախոսության ժամանակ։ 

 

«Պետության մեր հայեցակարգով և ժողովրդավարության հայեցակարգով՝ քաղաքացին պետության Աստվածն է կամ ավելի ճիշտ՝ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդն է պետության Աստվածը»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

 

Վարչապետի կարծիքով՝ սա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում և ստեղծել պետությունը, հետևաբար  քաղաքացին այն մարդն է, ով պետություն ունենալու կամք ունի։

 

 

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ ինչպես քաղաքացին պետք է սիրի իր պետությունն, այնպես էլ պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն։ Վարչապետի խոսքով՝ պետության քայքայում է սկսվում այն կետում, որտեղ վերոնշյալ բանաձև խախտվում է։

 

«Քաղաքացին պետք է ուժեղացնի պետությունը, իսկ պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն»,- շեշտել է ՀՀ վարչապետը։

 

Փաշինյանի խոսքով՝ իր և ՀՀ կառավարության համոզմամբ՝ պետությունը պետք է ապահովի, որպեսզի ուսանողները, աշակերտներն ունենան մրցունակ կրթություն, ինչը հնարավորություն կտա ունենալ բարեկեցիկ կյանք ապահովող աշխատանք։ 

Լրահոս

Դիտել ավելին