Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր չէ հրաժեշտ տալ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին։
«Շատ եմ զրուցում Մարկոյի հետ, նա վայելում է իմ վստահությունը։ Չեմ կարող պատկերացնել թիմն առանց նրա։ Ռոյսը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ ունենք նրա տաղանդի կարիքը։
Ցանկանում ենք օգնել, որպեսզի նա սկսի ավելի շատ գոլեր խփել։ Վստահ եմ, որ շուտով նա կցուցադրի իր լավագույն խաղը»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Bernabeu Digital»-ը։