Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ-ում հակառակորդի դիպուկահարի կողմից սպանված հովիվը Ղարաբաղյան շարժման մասնակից էր. մանրամասներ

12 Փետրվար, 2016 11:35
ԼՂՀ-ում հակառակորդի դիպուկահարի կողմից սպանված հովիվը Ղարաբաղյան շարժման մասնակից էր. մանրամասներ

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ 1962թ  Հակոբ Համբարձումյանը  Ղարաբաղյան շարժման մասնակից էր, վետերան, Ազատամարտիկների միության անդամ:

Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Վազգենաշենի գյուղապետ Անդրանիկ Բաբլոյանը:

«Չարքաշ ընտանիքից ծնված մարդ էր, երկար ժամանակ զբաղվում էր անասնապահությամբ: Դեպքը տեղի է ունեցել դաշտում, կենդանիներին տարել էր արոտավայր»,-ասաց գյուղապետը:

Հակոբ Համբարձումյանն ամուսնացած էր, ուներ երկու դուստր, ովքեր բնակվում են Երևանում: Վազգենաշենում այս պահին ապրում է նրա կինը: Ինքը՝ Համբարձւմյանը 1995թ վերաբնակեցվել է Վազգենաշենում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին