Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ցուցահանդեսով են ներկայացել

24 Օգոստոս, 2023 21:12
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ցուցահանդեսով են ներկայացել

Դատապարտյալների ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու և անազատության մեջ գտնվելու ընթացքում ձեռք բերված շնորհն ու հմտություննները բացահայտելու ծրագրերի շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է հերթական միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿԾ-ից:

Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնակցությամբ ներկայացվել են հիմնարկում պահվող, ստեղծագործական ձիրքով օժտված դատապարտյալների ձեռքի աշխատանքները՝ գծանկարներ, բնական քարերով մանյակներ, թևնոցներ, փայտից և այլ նյութերից պատրաստված զանազան իրեր։

 

Ցուցահանդեսից հետո հավաստագրեր են հանձնվել ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված գեղագիտական դասընթացներն ավարտած դատապարտյալներին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին