ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի օրակարգը։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Մտքեր են փոխանակել ռազմավարական գործընկերության և դաշինքի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։
«Քննարկվել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի օրակարգի առանցքային հարցերը և 2025-2026 թվականներին Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածում այդ հարթակում համատեղ աշխատանքի խնդիրները, ներառյալ՝ միավորումը եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության ընդհանուր համակարգում ինտեգրելու համատեքստում:
Կողմերը քննարկել են նաև Կասպից ծովում համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։