Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները

11 Ապրիլ, 2025 10:50
ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ հակամարտությունների կարգավորման լուրջ և իրատեսական առաջարկների քննարկման համար, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Ռուսական կողմը բաց է լուրջ և իրատեսական առաջարկների քննարկման համար, որոնք հաշվի են առնում ժամանակակից իրողությունները», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։

Պոլիշչուկը նշել է, որ խոսքը գնում է առաջարկների մասին, որոնք կվերացնեն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները, ինչպես նաև կհանգեցնեն արդար և կայուն խաղաղության հասնելուն։

Դիվանագետն ընդգծել է, որ Կիևի գործողությունները ցույց են տալիս, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ չեն դրան։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից, որոնք անցկացվել են 2022 թվականի փետրվարի վերջից մինչև ապրիլի կեսերը։

Պոլիշչուկը հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Կիևի ռեժիմի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների ինքնաարգելման մասին։ Այս հրամանագիրը դեռ ուժի մեջ է։

Լրահոս

Դիտել ավելին