Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն պետք է գնահատի, որ Թեհրանը համաձայնել է երկխոսությանը. Իրանի ԱԳՆ

11 Ապրիլ, 2025 11:30
ԱՄՆ-ն պետք է գնահատի, որ Թեհրանը համաձայնել է երկխոսությանը. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու բանակցություններին՝ չնայած Վաշինգտոնի շարունակական ագրեսիվ հռետորաբանությանը, և Միացյալ Նահանգները պետք է գնահատի այդ քայլը։

Այս մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բագայը։

«Մենք դիվանագիտությանը տրամադրում ենք իրական հնարավորություն՝ լրջությամբ և զգուշավորությամբ։ ԱՄՆ-ը պետք է գնահատի այս որոշումը, որը կայացվել է՝ չնայած իր կողմից տարվող կոշտ հռետորաբանությանը։ Մենք չենք կանխագուշակում... Մենք չենք կանխատեսում...»,- գրել է նա X հարթակում։

Բագայի խոսքով՝ իրանական կողմը մտադիր է նախ գնահատել Վաշինգտոնի դիրքորոշումը բանակցությունների ընթացքում, ապա միայն արձագանքել։

Ապրիլի 12-ին Օմանում նախատեսվում է Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև խորհրդակցությունների առաջին փուլը։

Իրանի կողմից բանակցություններին կմասնակցի ԱԳ նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

Իրանի հայտարարությունների համաձայն՝ բանակցությունները կանցկացվեն ոչ թե ուղիղ ձևաչափով, այլ Մուսկատի միջնորդությամբ։

Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն ընդգծել է, որ սպասվող հանդիպումը պետք չէ դիտարկել որպես լիարժեք բանակցություններ, այլ պարզապես որպես խորհրդակցություն։

Լրահոս

Դիտել ավելին