Կարևոր իրադարձություններ

Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել

11 Ապրիլ, 2025 12:10
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ:

Տտեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ի մասնավորի՝

պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից.

պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, առաստաղին՝ ճաքեր, մետաղական հատվածների վրա՝ կոռոզիայի հետքեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Լրահոս

Դիտել ավելին