Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել են

12 Ապրիլ, 2025 10:47
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել են

Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Նշվում է, որ կողմերն ընդգծել են բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անվտանգության և անկայունության խնդիրների լուծման գործում։

Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Լրահոս

Դիտել ավելին