Կարևոր իրադարձություններ

Թրամփի վարչակազմը մի շարք էլեկտրոնային սարքերի ներմուծման «հայելային» մաքսատուրքերից ազատման որոշում է կայացրել

12 Ապրիլ, 2025 19:20
Թրամփի վարչակազմը մի շարք էլեկտրոնային սարքերի ներմուծման «հայելային» մաքսատուրքերից ազատման որոշում է կայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի շարք էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ սմարթֆոններ և համակարգիչներ, ներմուծման «հայելային» մաքսատուրքերից ազատելու մասին որոշում է կայացրել, հայտնել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը պարունակում է ապրանքների դասակարգման 20 ծածկագիր, որոնք  վերաբերում են էլեկտրոնիկայի տարբեր տեսակներին: Ցուցակի համաձայն՝ հայելային ներմուծման մաքսատուրքերից հանվել են նոութբուքերը, պլանշետները, սմարթֆոնները, մոդեմները, արտաքին կոշտ սկավառակները, ֆլեշ քարտերը, մոնիտորները, տրանզիստորները, փոխարկիչները և կիսահաղորդչային այլ սարքեր։

«Բոլոր ապրանքները, որոնք պատշաճ կերպով դասակարգված են վերը նշված դրույթներում, կբացառվեն փոխադարձ տուրքերից։ Վերոնշյալ ապրանքների և ենթակետերում դասակարգված ապրանքների համար ներկրողները պետք է ներկայացնեն երկրորդական դասակարգում՝ փոխադարձ տուրքից ազատվելու համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Նշվում է, որ այս բացառությունները գործում են հետադարձ ուժով՝ ապրիլի 5-ից։

Լրահոս

Դիտել ավելին