Չինաստանում կանխատեսվում են ուժեղ քամիներ և մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը, հակառակ դեպքում՝ քամին կտանի։
Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ըստ կանխատեսման՝ սպասվում են մինչև 150 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։ Նախազգուշացումը վերաբերում է երկրի հյուսիսային հատվածներին, որն ընդգրկում է Պեկինը։ Քամու պատճառով չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները, այդ թվում՝ մարդանման ռոբոտների մասնակցությամբ կիսամարաթոնը։