Կարևոր իրադարձություններ

ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է. Միրզոյանը՝ Բայրամովին

12 Ապրիլ, 2025 14:39
ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է. Միրզոյանը՝ Բայրամովին

ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Այս մասին Անթալիայում տեղի ունեցող պանելային քննարկման ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։

«Ընդհակառակը, մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը ՝ սույն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար»,- նշել է նա։

Լրահոս

Դիտել ավելին