Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

12 Ապրիլ, 2025 14:10
ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավարի հայտարարությունները:

«Մենք վճռականորեն մերժում և դատապարտում ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի կողմից առաջադրված մեղադրանքները: Մեր երկրի առաջնորդին բռնապետ անվանելն ու նրան վիրավորելը բացարձակ անընդունելի է, դա քաղաքական տգիտության ու բթամտության դրսևորում է։

Ինչ վերաբերում է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա անհեթեթություն է Ադրբեջանից պահանջել կատարել դատարանի որոշումները՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի մասնակցել այդ դատավորների ընտրությանը:

Եթե նա մտնի Ադրբեջան, մենք կարգելենք մուտքը»,- ասել է  Այխան Հաջիզադեն։

Լրահոս

Դիտել ավելին