Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի

12 Ապրիլ, 2025 15:12
Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի:

Այս մասին հայտնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։

20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Լրահոս

Դիտել ավելին