Կարևոր իրադարձություններ

Գարիկ Գալեյանն ապօրինի անազատության մեջ է

18 Ապրիլ, 2025 20:00
Գարիկ Գալեյանն ապօրինի անազատության մեջ է

Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է: Այս մասին հայտնել է Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը․

«Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է:

Հայտնում եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր, իմ պաշտպանյալ Գարիկ Գալեյանն այս պահին գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ։

Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվել է ԵՐԵՔ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։

Երեկ վերաքննիչ դատարանում ընթացած դատալսումների ընթացքում Գ.Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։

Հետևաբար այլևս բացակայում է պաշտպանյալիս անազատության իրավական հիմքը, մինչդեռ նա շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի («բռասլետի») կիրառմամբ հսկողության ներքո»:

Լրահոս

Դիտել ավելին