Կարևոր իրադարձություններ

Կոտայքում հատուկ գործողության ընթացքում առգրավվել են հայտնի անձանց մեքենաներ

18 Ապրիլ, 2025 20:45
Կոտայքում հատուկ գործողության ընթացքում առգրավվել են հայտնի անձանց մեքենաներ

Ապրիլի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ գործողություններ, որի արդյունքում Կոտայքի մարզային քրեական վարչության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տուգանային հրապարակ են տեղափոխվել «Mercedes G» մակնիշի՝ ժողովրդին հայտնի «յաշիկ»-ներ, «BMW X6», «Toyota Camry», «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաներ: Բոլորը քննիչի կողմից կնիքվել են:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենաները պատկանում են Կոտայքի մարզում հայտնի մի քանի անձանց և կապ ունեն վերջին օրերին Կոտայքի մարզում տեղի ունեցած աղմկահարույց մի քանի հանցագործությունների հետ:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակվում:

Լրահոս

Դիտել ավելին