Կարևոր իրադարձություններ

Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթում

18 Ապրիլ, 2025 21:20
Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթում

Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:

Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող մրցաշարում Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ որակավորման փուլում հավաքելով 14.700 միավոր:

Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:

Լրահոս

Դիտել ավելին