Կարևոր իրադարձություններ

Իրանի բանակը հայտարարել է՝ իր զինանոցում ԱԲ կիրառմամբ հույժ գաղտնի զենք ունի

20 Ապրիլ, 2025 11:40
Իրանի բանակը հայտարարել է՝  իր զինանոցում ԱԲ կիրառմամբ հույժ գաղտնի զենք ունի

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին հայտարարել է զինված ուժերի զինանոցում սեփական արտադրության, արհեստական բանականության վրա հիմնված, հույժ գաղտնի զենքի առկայության մասին, տեղեկացնում է Mehr-ը։

«Մենք ամենաժամանակակից զենքերն ունենք, որոնցից մի քանիսը գաղտնի են կամ նույնիսկ հույժ գաղտնի: Դրանք չափազանց բարդ, արհեստական բանականության կիրառմամբ համակարգեր են: Չնայած դրանք դեռ դասակարգվում են որպես սովորական զենքեր, սակայն դրանց հնարավորությունները բացառիկ են», - շաբաթ օրը հայտարարել է բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին, որի խոսքն է մեջբերել PressTV-ին:

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է, որ այդ համակարգերը հրապարակայնորեն չեն բացահայտվել ռազմավարական նկատառումներից ելնելով, սակայն լիովին աշխատունակ են:

Հեյդարին նշել է ցամաքային զորքերում նշանակալի ձևափոխումների մասին Իրանի և Իրաքի 1980-88 թվականների պատերազմի ժամանակներից հետո, ինչի շնորհիվ դրանք ավանդական կառուցվածքից վերածվել են ժամանակակից, դինամիկ և բարձր շարժունակ զինված ուժերի:

Լրահոս

Դիտել ավելին