ԱՄՆ Իլինոյս նահանգում միաշարժիչ ինքնաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել։
Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Ինքնաթիռում երկու կին և երկու տղամարդ է եղել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը կործանվել է էլեկտրահաղորդման գծին բախվելու պատճառով։
Պետական վարչակազմը հետաքննություն է սկսել դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։