Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրկումենտ Թաթլիօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այցի շրջանակում նա հանդիպել է Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը ընդունել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: