Կարևոր իրադարձություններ

Մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը միաբանությունն է. Վեհափառ

20 Ապրիլ, 2025 12:32
Մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը միաբանությունն է. Վեհափառ

Ներքին պառակտումներն էլ ավելի են ծանրացնում անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը։ Այս մասին այսօր Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև:

Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով և ճգնաժամային նոր իրավիճակներով: Մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը միաբանությունն է»,- ասաց Գարեգին Բ-ն:

Լրահոս

Դիտել ավելին