Կարևոր իրադարձություններ

«Փող ուտելը» ինձ համար կարմիր գիծ է. Շենգավիթի թաղապետ

20 Ապրիլ, 2025 12:00
«Փող ուտելը» ինձ համար կարմիր գիծ է. Շենգավիթի թաղապետ

Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը՝ անդրադառնալով թաղապետարանի աշխատակիցների ձերբակալությանը:

«Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին:

Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռեմ»,- գրել է նա:

Լրահոս

Դիտել ավելին