Կարևոր իրադարձություններ

Չինաստանում փորձարվել է ոչ միջուկային ջրածնային ռումբ

20 Ապրիլ, 2025 16:00
Չինաստանում փորձարվել է ոչ միջուկային ջրածնային ռումբ

Չինաստանից գիտնականները փորձարկել են ջրածնի հիմքով պայթուցիկ սարքի ազդեցությունը։ Նրանք պայթյունի են հասել առանց միջուկային նյութերի օգտագործման, ասվում է հետազոտության մեջ: Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, սարքը մշակվել է Չինաստանի պետական ​​նավաշինական կորպորացիայի (CSSC) 705-րդ հետազոտական ​​ինստիտուտի կողմից, որը, ի թիվս այլնի, զբաղվում է ստորջրյա զենքի արտադրությամբ։

Ռումբի մեջ օգտագործված է մագնեզիումի հիդրիդ: Այս քիմիական նյութը ջրածնի պահեստավորման ձևերից մեկն է, տարրի կոնցենտրացիան դրանում գերազանցում է 7%-ը։

Երբ սովորական պայթուցիկները պայթեցվում են, մագնեզիումի հիդրիդը ենթարկվում է արագ ջերմային տարրալուծման՝ ազատելով ջրածնի գազը։

Այն բռնկվում է՝ առաջացնելով երկարատև կրակ։

Գիտնականները փորձարկել են 2 կգ կշռող ռումբ. պայթյունից հետո ավելի քան երկու վայրկյան հրե գունդ է երևացել, որի ջերմաստիճանը գերազանցել է 1000 աստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի: 

Լրահոս

Դիտել ավելին