Առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Եվ կարծում եմ՝ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում: Կքննարկենք և ըստ այդմ կորոշենք»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և մի շարք այլ քաղաքներում: