Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ

23 Ապրիլ, 2025 13:05
Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և մի շարք այլ քաղաքներում:

«Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցության վերաբերյալ»,- նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։

Օկուպացված Ստեփանակերտից բացի, Խաղերն անցկացվելու են Գյանջայում (Գանձակ), Եվլախում, Մինգեչևիրում, Գաբալայում, Շեքիում, Գոյգոլում։

Լրահոս

Դիտել ավելին