Կարևոր իրադարձություններ

Էրդողանի որդին չի ձգտում նախագահ դառնալ

28 Ապրիլ, 2025 15:32
Էրդողանի որդին չի ձգտում նախագահ դառնալ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը խոստովանել է, որ չէր ցանկանա նախագահ լինել և իր աշխատանքային ժամանակի մեծ մասը հատկացնում է կրթամշակութային նախագծերին։

Այդ մասին նա ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվամիջոցի հետ զրույցում: 

«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում, աշխատել քաղաքացիական հասարակության հետ, ոգեշնչել երիտասարդներին պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչն իրականում իրենց հարազատ է»։

Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ ժամանակի մեծ մասն ինքը տրամադրում է կրթական նախագծերին՝ «դպրոցներ, բուհեր, կրթաթոշակային ծրագրեր, ակադեմիական մրցանակներ։

Լրահոս

Դիտել ավելին