ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից՝ որպես Ռուսաստանի հետ խաղաղության գործարքի գին։ Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում Թրամփը ասել է, որ հիասթափված է այն փաստից, որ Ռուսաստանը շարունակում է հարձակվել Ուկրաինայի վրա,: Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ շաբաթ Վատիկանում Զելենսկու հետ իր դեմ առ դեմ հանդիպումը լավ է անցել:
Այս մասին գրում է Reuters-ը:
Հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմ թերակղզուց՝ որպես Մոսկվայի հետ ապագա խաղաղության համաձայնագրի մաս, Թրամփը պատասխանել է. «Օ, ես այդպես եմ կարծում, այո՛»:
Նա ընդգծել է, որ Ղրիմը ՌԴ-ին է անցել 12 տարի առաջ էր՝ դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք: Թրամփն Օբամային և նրան հաջորդած նախագահ Ջո Բայդենին է մեղադրել, որ թույլ են տվել Ռուսաստանին գրավել Ղրիմը «առանց կրակոցի»։
«Մի խոսեք ինձ հետ Ղրիմի մասին: Խոսեք Օբամայի և Բայդենի հետ Ղրիմի մասին: Եվ հիշեք, որ սա Բայդենի պատերազմն է: Սա Թրամփի պատերազմը չէ: Ես եկել եմ, որպեսզի փորձեմ խնդիրը լուծել: Եվ խնդիրն այն է, որ շատ մարդիկ են զոհվում», - նշել է նա:
Ուկրաինայում եռամյա պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները կոչ են անում ճանաչել Մոսկվայի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ, ինչպես նաև փաստացի ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Ուկրաինայի այլ մասերում: Ի հակադրություն, եվրոպական և ուկրաինական հակաառաջարկները հետաձգում են տարածքի վերաբերյալ մանրամասն քննարկումը մինչև հրադադարի կնքումը: