Ինձ համար դատապարտելի է ցանկացած բռնարարք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպին։
«Դատապարտում եմ ցանկացած բռնարարք՝ երկկողմանի կլինի, միակողմանի կլինի, կողմ չեմ ոչ մի բռնարարքի, կլինի պաշտոնատար, թե ոչ պաշտոնատար անձ»,- ասաց Կամո Արեյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չի հետևել ընթացքին: