Այսօր երեկոյան Սարյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երթևեկությունը մոտ 800 մետր հատվածում կասեցվել է։
«Opel Combo» մակնիշի մեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել է մի քանի ավտոմեքենա՝ այդ թվում «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», էլեկտրական մեքենա և ևս երկու այլ մեքենա, որոնց մակնիշները դեռևս պարզվում են։
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով 1 անձ տեղափոխվել է հիվանդանոց։