Կարևոր իրադարձություններ

Բաքվի դատարանի որոշումները շինծու են․ հայտարարություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից

05 Փետրվար, 2026 19:18
Բաքվի դատարանի որոշումները շինծու են․ հայտարարություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված՝ ցմահ կամ 20 տարի ժամկետով ազատազրկման վերաբերյալ։
Հայտարարությունում նշվում է, որ Սուրբ Էջմիածինը խոր ցավով է տեղեկացել ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ կայացված ակնհայտ շինծու դատավճիռների մասին։
Մայր Աթոռը վերահաստատել է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցների միջոցով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի ուղղությամբ։
Սուրբ Էջմիածինը իր զորակցությունն է հայտնել Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։

Լրահոս

Դիտել ավելին