Կարևոր իրադարձություններ

Դերասան Գոռ Համբարձումյանը ՔՊ ցուցակում է

04 Փետրվար, 2026 18:17
Դերասան Գոռ Համբարձումյանը ՔՊ ցուցակում է
ՔՊ կուսակցության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակում. Համբարձումյան
Դերասան Գոռ Համբարձումյանը 2026թ-ի ՔՊ-ի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում է ընդգրկվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է դերասանը։
«Սիրելի կուսակցականներ, գաղափարակից ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։
Շնորհակալություն եմ հայտնում Վարչության նախագահին, ինչպես նաև կուսակցության Վարչության բոլոր անդամներին՝ ցուցաբերած վստահության համար։ Որպես արվեստի մարդ՝ հավատում եմ, որ ստեղծագործական մտածողությունն ու արժեքահեն մոտեցումը կարող են իրենց կարևոր ներդրումն ունենալ քաղաքական և հանրային կյանքում։ Ակնկալում եմ կուսակցության պատվիրակների աջակցությունը և պատրաստ եմ համատեղ աշխատանքի՝ ի նպաստ մեր պետության և հասարակության զարգացման»,- գրել էնա։

Լրահոս

Դիտել ավելին