Ճապոնիան և Հարավային Կորեան վերջին ինը տարվա ընթացքում առաջին անգամ որոշում են կայացրել վերսկսել համատեղ որոնողափրկարարական ռազմածովային զորավարժությունները։ Ինչպես հաղորդում է «Kyodo» գործակալությունը, Սինգապուրում ընթացող բանակցությունների ժամանակ համապատասխան պայմանավորվածությունն են ձեռք բերել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու Բեքը և Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սինձիրո Կոիձումին։ Մասնագիտացված զորավարժությունները նախատեսված են հունիսի 7-ին և միտված են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պաշտպանական կոորդինացիայի ամրապնդմանն ու երկկողմ հարաբերությունների ընդհանուր ջերմացմանը։