Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հայտարարությունները խորհրդարանական ընտրությունների համար արվող քաղաքական խաղ են. Լուկաշենկո

01 Հունիս, 2026 16:50
Հայաստանի հայտարարությունները խորհրդարանական ընտրությունների համար արվող քաղաքական խաղ են. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովից հետո անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական վերջին հայտարարություններին։ Լուկաշենկոն շեշտել է, որ պաշտոնական Երևանի կողմից հնչող կոշտ հռետորաբանությունը հայաստանյան ներքաղաքական օրակարգի մի մասն է և պայմանավորված է մոտեցող խորհրդարանական ընտրություններով։ Բելառուսի առաջնորդի որակմամբ՝ ՀՀ ղեկավարությունը սխալվում է՝ փորձելով արտաքին քաղաքական վեկտորի թեման օգտագործել որպես ընտրական հնարք, ինչն, ըստ նրա, ԵԱՏՄ-ն նվաստացնելու փորձ է, որի շուրջ կառույցի անդամ մյուս երկրները նույնպես միակարծիք են։

 

Լրահոս

Դիտել ավելին