Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Թուրքիայում. Դենիզլի նահանգում զոհերի թիվը հասել է 8-ի

01 Հունիս, 2026 22:00
Ողբերգական ավտովթար Թուրքիայում. Դենիզլի նահանգում զոհերի թիվը հասել է 8-ի

Թուրքիայի հարավում գտնվող Դենիզլի նահանգում միջքաղաքային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի։ Ինչպես հաղորդում է «TGRT Haber» հեռուստաալիքը, վերջին տվյալներով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ևս 33 մարդ։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ ողբերգական պատահարի զոհերի թվում են ինն ամսական երեխա, ինչպես նաև Ղրղզստանի մի քաղաքացի։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարներն ու իրավապահները՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին