Կարևոր իրադարձություններ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին

02 Հունիս, 2026 12:38
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին

2026 թվականի հունիսի 2-ին Ախալքալաքի կայարանում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեև 827 կմ ընդհանուր երկարությամբ մայրուղին փորձնական ռեժիմով գործում էր դեռևս 2017 թվականից, միայն այժմ է այն անցնում լիարժեք պաշտոնական շահագործման։ Նախագծի վրացական հատվածի կառուցումը (213 կմ) ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից տրամադրված 775 մլն դոլար վարկի միջոցով, սակայն շահագործող վրացական ընկերությունն այս տարիների ընթացքում արդեն կուտակել է շուրջ 370 մլն դոլարի վնաս։

 

Լրահոս

Դիտել ավելին