Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի պետի տեղակալ Մոհամադ Ջաֆար Ասադին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը (Press TV-ի հղումով), իրանցի զինվորականը շեշտել է, որ Վաշինգտոնը Իրանից կապիտուլյացիա (անձնատվություն) է պահանջում, ինչն իրենց համար բացառված է։ Ասադիի պնդմամբ՝ Իրանը լիովին պատրաստ է ռազմական սցենարին և մտավախություններ չունի, նույնիսկ եթե հակամարտության մեջ ներգրավվի ՆԱՏՕ-ն։ Նա նաև զգուշացրել է, որ Թեհրանը դեռևս չի բացահայտել իր ռազմական ողջ ներուժը։ Այս կոշտ հռետորաբանությունը հաջորդում է փետրվար-ապրիլ ամիսներին ԱՄՆ-Իսրայել դաշինքի և Իրանի միջև տեղի ունեցած արյունալի բախումներին ու հաստատված փխրուն հրադադարին։