Կարևոր իրադարձություններ

ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո Պարսից ծոցի երկրներին կոչ է արել միասնական ճակատ ձևավորել

04 Հունիս, 2026 18:29
ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո Պարսից ծոցի երկրներին կոչ է արել միասնական ճակատ ձևավորել

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ղեկավարությունը կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (GCC) անդամներին՝ ցուցաբերել կոշտ և միասնական դիրքորոշում անվտանգության ոլորտում ստեղծված նոր ճգնաժամի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Բահրեյնի և Քուվեյթի օբյեկտների վրա իրանական վերջին գրոհներից հետո անընդունելի է որևէ պետության միայնակ թողնելը, քանի որ «ագրեսիան թիրախավորում է բոլորին»։ Հունիսի 3-ի գիշերը Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ Չնայած ԱՄՆ CENTCOM-ի պնդմանը, թե հրթիռները չեն հասել թիրախներին, Քուվեյթը պաշտոնապես հայտնել է միջազգային օդանավակայանի վնասման, 1 զոհի և տասնյակ վիրավորների մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին