Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի երկրները Լատվիայում փորձարկում են ՀՕՊ համակարգերն ու անօդաչուների որսիչները

07 Հունիս, 2026 16:37
ՆԱՏՕ-ի երկրները Լատվիայում փորձարկում են ՀՕՊ համակարգերն ու անօդաչուների որսիչները

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով Լատվիայի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Լատվիայում ընթանում են «Բալթյան Զենիթ 2026» հակաօդային պաշտպանության միջազգային զորավարժությունները: Հունիսի 1-ից 10-ը նախատեսված այս ռազմական խաղերին մասնակցում են Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Կանադայի և Շվեդիայի ՀՕՊ ստորաբաժանումները: Բալթիկ ծովի ափամերձ գոտում՝ Յուրմալցիեմսի ռազմական ավիացիոն հրաձգարանում, մասնակիցներն իրականացնում են ցերեկային և գիշերային մարտական կրակային վարժանքներ՝ ուղղված օդային թիրախների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին