Եվրահանձնաժողովը պատրաստվում է հանդես գալ նոր օրենսդրական առաջարկով, որով նախատեսվում է էլ ավելի խստացնել Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան մուտքի արտոնագրերի (վիզաների) տրամադրման գործընթացը։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Euronews-ին, Եվրահանձնաժողովի միգրացիայի հարցերով խոսնակ Մարկուս Լամերտին հայտարարել է, որ այս քայլն ուղղված է երրորդ երկրների թշնամական գործողություններից բխող անվտանգության ռիսկերի չեզոքացմանը։ Նոր, նպատակային սահմանափակումները, ըստ նախնական տվյալների, ուժի մեջ կմտնեն 2027 թվականին։