Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանական և իրավապահ մարմինների տվյալներին, հայտնում են Օմարի լեռնանցքում (Արցախ, Քարվաճառի շրջանից ոչ հեռու) արձանագրված մահվան ելքով միջադեպի մասին: Սառցակալած լեռնային տեղանքում բարդ եղանակային պայմանների պատճառով երկու ադրբեջանցի զինծառայողներ՝ Ռաջաբ Մանսիմլին և Իլյաս Օսմանովը, գլորվել են ձորը։ Պատահարի հետևանքով զինծառայող Ռաջաբ Մանսիմլին տեղում մահացել է, իսկ Իլյաս Օսմանովին հաջողվել է փրկել և տարհանել։