Կարևոր իրադարձություններ

Իսրայելը նույնպես առայժմ դադարեցնում է․ Նեթանյահու հարվածները Իրանին․

09 Հունիս, 2026 14:13
Իսրայելը նույնպես առայժմ դադարեցնում է․ Նեթանյահու հարվածները Իրանին․

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես է եկել հատուկ տեսաուղերձով՝ պաշտոնապես հաստատելով, որ Իսրայելը նույնպես առայժմ դադարեցնում է ռազմական հարվածները Իրանի ուղղությամբ։ Նեթանյահուի խոսքով՝ այս պահին կրակի դադարեցումը պայմանավորված է նրանով, որ Թեհրանի կողմից Իսրայելի դեմ իրականացվող հարձակումները դադարել են՝ իսրայելական բանակի հասցրած հզոր հակահարվածների արդյունքում։ Սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից բանակցությունների առաջընթացի մասին հայտարարության ֆոնին, Իսրայելի ղեկավարը կոշտ նախազգուշացում է հնչեցրել․ Իրանի կողմից ցանկացած նոր հարձակման դեպքում Իսրայելը պատասխանելու է «անզուսպ ուժով»։

 

Լրահոս

Դիտել ավելին