Կարևոր իրադարձություններ

Վերջին հեռախոսազրույցի ժամանակ ասաց՝ «Մենք կանգնած ենք այստեղ, մեր գործն ենք անում». տեղի ունեցավ լուսավոր զինծառայող Ադամի հուղարկավորությունը (տեսանյութ)

13 Ապրիլ, 2016 15:23
Վերջին հեռախոսազրույցի ժամանակ ասաց՝ «Մենք կանգնած ենք այստեղ, մեր գործն ենք անում». տեղի ունեցավ լուսավոր զինծառայող Ադամի հուղարկավորությունը (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 13-ին, Եռաբլուրում տեղի ունեցավ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից անհետ կորած և ապրիլի 10-ին ադրբեջանական կողմից վերադարձված 19-ամյա սերժանտ Ադամ Սահակյանի հուղարկավորությունը: 

Հերոսաբար մինչև վերջ կռված ու զոհված Ադամի լուսավոր ժպիտը ստիպել էր ողջ ազգին աղոթել ու սպասել նրա վերադարձին: Նրան բոլորը բնորոշում են որպես բարի, լուսավոր, պարզ ու ազնիվ երտասարդ: 

Ադամը ծառայել է Ջեբրայիլի զորամասում, ընդգրկվել է ջոկի հրամանատարների վերապատրաստման դասընթացներում և կրտսեր սերժանտ կոչումով ստաձնել ջոկի հրամանատարի ու դիրքի ավագի պարտականությունները: 

Ադամի հետ հարազատները վերջին անգամ խոսել են ապրլի 1-ի երեկոյան: Նրա մորեղբայրը՝ Սերգեյ Հակոբյանը պատմեց, որ երբ վերջապես ծնողներին հաջողվել է կապ հաստատել որդու հետ ու ծնողական խորհուրդներ տալ, որ զգույշ լինի, Ադամը պատասխանել է. «Մենք կանգնած ենք այստեղ, մեր գործն ենք անում»:

Լրահոս

Դիտել ավելին