Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցների հետևանքով Թալիշ գյուղի բնակիչները ժամանակավորապես տեղափոխվել են ապահով վայրեր:
Shabat.am-ի հետ զրույցում 12-ամյա Դավիթը պատմեց, որ Երևանում ժամանակավորապես ապրում է ընտանիքի հետ: Այստեղ արդեն դպրոց է հաճախում, ֆուտբոլ է պարապում: Բնականաբար, Թալիշը կարոտել է, բայց Երևանում էլ վատ չէ,-ասում է նա:
«Նոր դասարանս լավն է, ինձ շատ է դուր եկել, բոլորն ինձ այստեղ լավ են ընդունում: Թալիշում ամենաշատը կարոտել եմ իմ սենյակի պատուհանը՝ գյուղն այդտեղից լավ է երևում»:
Թալիշի դեպքերը՝ փոքրիկ ականատեսի աչքերով:



