Այսօր` հունիսի 6-ին վաճառքի հանվեցին առաջին հայկական հեռախոսներն ու պլանշետները՝ ArmPhone/ArmTab բրենդի ներքո:
Technology & Science Dynamics (TSD) ընկերությունը սպառողին ներկայացրեց տարբեր 5 մոդելներ, ամեն մեկն՝ իր առանձնահատկություններով:
«Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանի խոսքով հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 ԳԲ ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։
Նշվում է, որ հեռախոսները ստեղծվել են ինժեներական հարուստ պամություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների կողմից:
Հատկանշական է, որ հայկական արտադրության բջջայիններն արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել ռուսական շուկայում: Վահան Շաքարյանը նշեց, որ միջազգային շուկա մտնելու ուղղությամբ աշխատանքներ ևս տարվում են, քանի որ հայկական արտադրության հեռախոսներն ու պլանշետներն իրենց որակով չեն զիջում անգամ ամենահայտնի արտադրողներին` ինչպիսիք են iPhone-ն ու Samsung-ը:
Ընկերությունը ներկայացրեց նաև հայկական արտադրության ռոբոտին, որը հիացրեց հայկական պարեր պարելու կարողությամբ:
Մանրամասները` կից տեսանյութում.