Տոկիոյի ավտոսրահում Honda-ն ներկայացրել է երկտեղանոց արտասովոր էլեկտրամեքենա՝ Wander Stand-ը։
Լուսանկարներով ներկայացված կոնցեպտը, ստեղծողների խոսքով, նախատեսված է մարդկանց տեղաշարժի ազատության նոր հնարավորություններ տալ։ Այն հիմնականում նախատեսված է զբոսաշրջային զբոսանքների համար։
Wander Stand-ը կարող է տեղաշարժվել ավտոմատ և ձեռքի ռեժիմներով։