Թուրք զինծառայողները չեզոքացրել են Թուրքիային արգելված քրդամետ PKK կուսակցության 15 գրոհայինների` երկրի հարավ-արևելքում` Իրաքի հետ սահմանին բախումների արդյունքում: Երկու զինծառայող զոհվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երկրի զինված ուժերի հայտարարությանը:
Ըստ գործակալության` գրոհայինները չեզոքացվել են ցամաքային ռազմական օպերացիայի ընթացքում` այն բանից հետո, երբ Թուրքիան Դագլիջա շրջանում` Հաքարի նահանգում, գրոհայինների դիրքերին մի շարք ավիահարվածներ է հասցրել: