«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին կերկարաձգի ակումբի հետ գործող պայմանագիրը:
Ինչպես հայտնում է «SportItalia»-ն, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Նշվում է, որ պայմանագիրը կստորագրվի առաջիկա օրերին:
Նոր պայմանագրով 23-ամյա իտալացին տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:
Նշենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Վերատին մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով գոլային 2 փոխանցման հեղինակ: